armenpress.am: Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայցերը անսպասելիորեն հրաժարվել է Wikileaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ իշխանություններին, ամերիկյան կողմի փաստաբանները, ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2010-ին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մեջ մեղադրվող Ասանժը 2012-ի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա կալանավորվել է Միացյալ Նահանգների պահանջով: Արտահանձնման դատական լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ին: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքների խախտման 17 հոդվածների համար: ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում:
comment.count (0)