Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին |tert.am|
16:54 - 06 հունվարի, 2021

Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին |tert.am|

tert.am: Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի մագիստրոսական դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին․ նա բանտում կմնա մինչև արտահանձնման գործով ԱՄՆ-ի բողոքարկման քննությունը, հաղորդում է Reuters-ը։

Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ նախկինում Ասանժն արդեն խախտել է գրավի դիմաց դուրս գալու պայմանները։ Նույն հիմքով դատավորները մերժել են նրա փաստաբանների նախորդ բոլոր միջնորդությունները։

Լրագրողի փաստաբանները կվիճարկեն որոշումը։

Հունվարի 4-ին Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայտսերը ԱՄՆ իշխանություններին մերժել էր Ասանժին արտահանձնելու հարցում՝ մեղադրյալի հոգեկան առողջության համար մտավախությունների պատճառով: Ամերիկյան կողմի փաստաբանները հայտարարել են, որ կվիճարկեն այդ որոշումը։

Բողոքարկման քննությունը կարող է տևել ամիսներ, եթե ոչ ավելի, քան մեկ տարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել