Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի վերելակի հորան քաղաքացի է ընկել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին ընկել է վերելակի հորանը՝ առաջին հարկում գտնվող խցիկի վրա։
Նշվում թ, որ փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
comment.count (0)