Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ նա տեղափովել է հիվանդանոց։ Այս մասին հայտնել է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Երեկ առավոտյան «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս վերակենդանացման բաժանմունքում է:
Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- գրել է Վ. Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խուլիգանություն կատարելու համար։
comment.count (0)