Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում
 |azatutyun.am|
17:49 - 29 փետրվարի, 2024

Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը (Freedom In The World 2024):

Ինչպես և անցյալ տարվա զեկույցում, Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների ցանկում: Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր:

Հայաստանի հարևաններից Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է և ունի 58 միավոր: Մինչդեռ մյուս երեք հարևանները «ոչ ազատ» են: Ադրբեջանն ունի ընդամենը 7 միավոր, Իրանը՝ 11, իսկ Թուրքիան՝ 33: Այդ ցանկում է նշվել նաև Լեռնային Ղարաբաղը, որը ստացել է -3 միավոր, թեպետ դեռ անցյալ տարվա զեկույցում ուներ 37 միավոր և համարվել է «մասամբ ազատ»:

«Ոչ ազատ» երկրների ցուցակում է ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցների լիդեր երկիր Ռուսաստանի Դաշնությունը, որը ստացել է 13 միավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել