Freedom House

Արցախի շրջափակման ընթացքում վիժումների թիվը գրեթե եռապատկվել է․ զեկույց

Արցախի շրջափակման ընթացքում վիժումների թիվը գրեթե եռապատկվել է․ զեկույց

Մենք չպետք է Լաչինի միջանցքի շրջափակումը դիտարկենք որպես առանձին դրվագ եւ դրանով պայմանավորված՝ իրավունքների խախտումները՝ դրանով պայմանավորված հետեւանք, այլ իրականում տեսնում ենք, որ սա շատ համակարգված, պլանավորված, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության ուղղակի մի բաղադրիչն է եղել, որը զուգորդված է եղել մի շարք այլ գործողություններով՝ միոտւմնավոր իրականացվող եւ պլանավորված, եւ հանգեցրել է այն հետեւանքներին, որոնք ուենցանք։ Այս մասին Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ընթացքում «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ։ Նրա խոսքով փաստահավաք առաքելության հետեւությունը հանգում է նրան, որ այս բոլոր գործողությունները՝ ԼՂ-ն Հայաստանի եւ արտաքին աշխարհին կապող ճանապարհի շրջափակման եւ այլն, միտված են եղել հայ բնակչության հայաթափմանը, վտարմանը, պտամական եւ մշակութային ներկայության վերացմանը։ «Շրջափակումը, հայ բնակչությանը սովի մատնելը, կենսապայմաններից, դեղորայքից զրկելը զուգորդված էր մի շարք այլ առանցքային գործողություններով, որոնք նորից ուղղված էին նույն նպատակի իրագործմանը։ Մենք տեսնում ենք համակարգված գործողություններ՝ ուղղված խաղաղ բնակչության պարբերական հարձակումների, ահաբեկումների, սպանությունների, գյուղատնտեսական աշխատանքների խաթարման, բռնի տեղահանման գործողությունների։ Հայ բնակչությանն ահաբեկելու եւ կենսապայմաններից զրկելու գործողությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շրջափակումը։ 2020-ի պատերազմին հաջորդած եռակողմ հայտարարության հաստատումից ի վեր ականատես ենք եղել բազմաթիվ դրվագների՝ սպանություններ, բնակավայրերի, խաղաղ բնակչության թիրախավորում, ապատեղեկատվության, խուճապի տարածում»,- ասաց Պետրոսյանը։ Նա նշեց, որ փաստահավաք առաքելության հետ սահմանակից համայնքների բնակիչների հետ ունեցած հարցազրույցները ցույց են տալիս, Ադրբեջանի զինծառայողների կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ հետեւողական գործողություններ են իրականացվել, օրինաչափություններ են նկատվել, որոնք նորից ուղղված են եղել խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների եւ այլն․ «Բլոկադայի ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ մեծահասակները հրաժարվել են սննդից՝ երեխաների համար խնայելու համար։ Օրինակ՝ Վանքի բնակիչներից մեկը փաստահավաք առաքելությանը հայտնել է, որ 2 ամիս շարունակ հաց չեն կերել՝ երեխաներին թողնելու համար։ Իրավիճակը հատկապես ծանր էր խոցելի խմբերում գտնվողների համար՝ տարեցնել, հղիներ, հաշմանդամություն ունեցողներ, երեխաներ, առողջական խնդիրներ ունեցող անձինք։  Շրջափակման ընթացքում վիժումների թիվը գրեթե եռապատկվել է, հղիների շրջանում սակավարյունության մակարդակը հասել է 90 տոկոսի, ուշագնացության դեպքերը 91 տոկոսով աճել են, փաստահավաք առաքելությանը Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկը հայտնել է, որ շրջափակման ընթացքում կտրուկ ավելացել են վաղաժամ ծննդաբերության դեպքերը»։ Նա մանրամասնեց նաև, որ ավելի քան 9 ամիս տեւած շրջափակման արդյունքում շուրջ 120 հազար մարդ զրկվել է կենսական պայմաններից, մատնվել սովի, ենթարկվել հիմնարար իրավունքների խախտումների․ նրանցից 2000-ը հղի կանայք էին, 30 հազարը՝ երեխաներ, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 20 հազարը՝ տարեցներ։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ ծրագրի համակարգող Աննա Մելիքյանը նշեց, որ հարկադրանքի միջոցները, որոնք համակցությամբ հանգեցրին բռնի տեղահանմանը, չեն սկսվել շրջափակման ժամանակ․ «Մենք դիտարկել եւ սկսել ենք ուսումնասիրել Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաների խոսքը, քաղաքականությունը, զլմ հրապարակումները, տարիներով հետ ենք գնացել եւ տեսել՝ ինչպես է զարգացել այդ խոսույթը, եւ ակնհայտորեն երեւում են պլանավորված գործողությունները, եւ ռազմական գործողություններն ու շրջափակումը դրանց միայն կուլմինացիան էին»։ Այդ պլանը, նրա խոսքով, լավագույնս նկարագրում էր մի տեսանյութ, որի անվանումը՝ «Անգամ վայրի կատվին հնարավոր է ընտելացնել», որը պատրաստվել է Ադրբեջանի իշխանություններից մոտ կանգնած Caliber ալիքի կողմից, բոլոր շեշտադրումներով նախազգուշացվում էր, թե ինչ կարելի է սպասել։ Տեսանյութում հստակ ասվում է, որ շրջափակումը միտված էր հայերին ստորացնելու, իրենց իրավունքների շրջանակը նեղացնելուն, արտաքին աշխարհի հետ կապը փակելով՝ նրանց դրդելու ոչ միայն ընդունել [Ադրբեջանի] իշխանությունը, «ռեինտեգրվել», ցույց տալ իրենց տեղը եւ որ իրենց իրավունքներից շատ չխոսենք։ Այն վկայությունները, որ հավաքագրեցինք, այդ որոշ դեպքերում դանդաղ, որոշ դեպքերում դանդաղ գործողությունները հասել են իրենց նպատակին։ «Մենք արդեն կարողանում ենք այն գնահատականը տալ, որ էթնիկ զտումներ են եղել, եղել են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք կատարվել են բլոկադայի ընթացքում։ Սեպտեմբերի 19-ին էլ, երբ մարդիկ կարողանում էին դուրս գալ։ Ռմբակոծությունները, հարձակումները, վախի մթնոլորտը, ատելության խոսքի տարրերը միավորելով՝ տեսնում ենք, որ մարդիկ իրենց անվտանգ չէին զգում։ Ես բազմիցս եղել եմ Ադրբեջանում, շփվել պաշտոնյաների հետ եւ ամեն անգամ սարսափել այն լեզվի կիրառումից եւ տհաճ կատակներից [հայերի մասին], եւ չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է դա այսքան արմատացած լինել, եւ հասկանում եմ, որ միայն կրթությունը, միայն գրքերի զրոյից ջնջել-գրելը կարող է օգնել»,- եզրափակեց Մելիքյանը։
14:26 - 01 հուլիսի, 2024
ԼՂ-ում բավականին կազմակերպված հասարակություն էր, որը երբեմն դուրս է մնում տեսադաշտից, երբ խնդրին նայում ես Հայաստանի դրսից․ Անտոն Իվչենկո

ԼՂ-ում բավականին կազմակերպված հասարակություն էր, որը երբեմն դուրս է մնում տեսադաշտից, երբ խնդրին նայում ես Հայաստանի դրսից․ Անտոն Իվչենկո

Ինձ զարմացնում էր մի բան՝ որքան նույնական են մարդիկ սկսում իրենց պատմությունը, թե ինչու 2020-ի աննախադեպ ինտենսիվ ռազմական գործողություններից հետո համարձակվեցին մնալ իրենց բնակավյրերում, վերադառնալ, կառուցել նոր տներ, նոր կյանք․ անվտանգության զգացողությունը խարսխված էր երկու կետի վրա, ինչպես ես հասկանում էի․ մի կողմից դա ԼՂ փաստացի գոյություն ունեցող իշխանությունների տեղում մնալն էր, եւ ռուս խաղաղապահների՝ հողի վրա ներկայությունը։ Այս մասին  «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ընթացքում «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Անտոն Իվչենկոն։ «Միաժամանակ, չէի ուզի, որ խոսենք ԼՂ-ում տեղի ունեցածի մասին որպես մի բան, ինչ կատարվեց էթնիկ հայ համայնքի հետ, որից անջատ կային քաղաքական ինչ-որ ուժեր, զինված ուժեր եւ համայնք։ Դա բավականին կազմակերպված հասարակություն էր, որն, ինձ թվում է, երբեմն դուրս է մնում տեսադաշտից, երբ խնդրին նայում ես Հայաստանի դրսից։ Կարեւոր մասն այն էր, որ տեղական իշխանությունները մինչեւ վերջ ըստ էության մնում էին այն օղակը, որը մոտ է մարդկանց, փորձում է պահպանել նորմալությունը, եւ ռուս խաղաղապահների ներկայությունը»,- հավելեց Իվչենկոն։ Նրա խոսքով ռուս խաղաղապահների ներկայությունը սկսեց համակարգի որոշակի սխալներ թույլ տալ, այդպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու քաչտեզից վերացան որոշ բնակավայրեր եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, խոսքը Խծաբերդի եւ Հին թաղերի մասին է։ Դրանից մեկ օր անց Հին Շեն եւ Մեծ Շեն բնակավայրերի միջեւ հայտնվեց ադրբեջանական ռազմական հենակետ, որը խաղաղապահների միջնորդությամբ մի փոքր տեղափոխվեց մոտակա բարձունքի վրա, բայց այդ նույն բարձունքից ճանապարհը վերահսկվում էր նաեւ սեպտեմբերի 19-ին, եւ դա էր պատճառը, որ Հին Շեն բնակավայրի բնակչությունը կտրված էր թե Լաչինի միջանցքից, թե Ստեփանակերտից, թե ՀՀ-ից, եւ մնացել էին շրջափակման մեջ։ «Նման էր վիճակը նաեւ Եղցահող գյուղում, որտեղ Սարիբաբա բարձունքի շուրջ իրադարձույթունները մի քանի անգամ կրկնվել էին 2021-ի օգոստոսին, 22-ի օգոստոսին, ադրբեջանական զինված ուժերը հենակետեր էին դնում այդ բարձունքի վրա եւ ամբողջությամբ թիրախի տակ էին պահում բնակավայրը եւ Լաչինի միջանցքի այդ հատվածը, ի վերջո 2023-ի մարտին վերջնականապես դիրաքավորվեցին այդտեղ, եւ այս դեպքը ՌԴ խաղաղապահ զորակազմի համար դարձավ միջադեպ, որը պետք էր արձանագրել որպես եռակողմ հայտարարության խախտում։ Նման իրավիճակը, երբ ռազմական հենակետեր էին հայտնվում բնակավայրերն ուղիղ թիրախավորելու նպատակով, բավականին տարածված պրակտիկա էր ամբողջ ԼՂ տարածում, եւ եթե ուշադիր նայենք արբանյակային լուսանկարներին, համադրենք բնակիչների վկայությունները եւ խաղաղապահների քարտեզը, կտեսնենք, որ հենակետերը բավականին ուժեղ կտրտում են այդ սահուն ուրվագիծը, լոգիստիկ առումով դրանք նույնիսկ սպառնալիք են ստեղծում ադրբեջանական զինված ուժերի պաշտպանության տեսանկյունից, բայց դրանք նախատեսված չէին պաշտպանության համար, նախատեսված էին այդ սպառնալիքն անընդմեջ պահելու եւ սեպտեմբերի 19-ի հարձակման ընթացքն ապահովելու համար»,- նշեց բանախոսը։ Անտոն Իվչենկոն հայտնեց, որ եթե մինչեւ բլոկադան խաղաղապահների ներկայությունը դեռեւս որոշակի անվտանգություն ապահովում էր գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ապա բլոկադայի ընթացքում, մասնավորապես ամառվա ամիսներին նկատելի էր, թե ոնց է ռուս խաղաղապահների ուժը պրոյեկտելու հնարավորությունը եւ անվտանգություն ապահովելու գնալով նվազում․ «Ունենք բազմաթիվ հիշատակումներ, թե ոնց էին անհատ ռուս զինվորներ փորձում են վերադասներին հաղորդել գնդակոծության մասին եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ գնդակոծությունն ավարտվի, որովհետեւ ընդամենը գյուղատնտեսական աշխատանքներ են, եւ ստանում էին պատասխան՝ տարածքը լքել եւ հրահանգել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները, ինչը բավականաչափ փոխեց տնտեսական վիճակը ԼՂ-ում։ Մի նոր ֆենոմեն հայտնվեց՝ մասսայական սպեկուլյացիան եւ կոնտրաբանդան, որն ասոցացվում էր ռուս խաղաղապահների հետ․ մի շարք սպառողական ապրանքներ, դեղորայք, տակդիրներ, ծխախոտ, վառելիք կամ հնարավոր էր ձեռք բերել միայն խաղաղապահների միջոցով, կամ ավելի հեծտ էր, երբ ստանում ես տալոն եւ գնում մոտակա խանութ, որտեղ ապրանքները գոյություն չունեն»։
14:16 - 01 հուլիսի, 2024
Ներկայացվել է «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը

Ներկայացվել է «Freedom House»-ի «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը

Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը։ Ֆորումի ընթացքում առաջին անգամ ներկայացվում է «Freedom House»-ի զեկույցը՝ «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով, որ պատրաստվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։ Պանելային քննարկման ժամանակ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամից Արփի Հարությունյանը հայտնեց, որ մշակել են մեթոդաբանություն, վերապատրաստումներ են արել փաստահավաք առաքելության համար,  մի շարք հարցազրույցներ են արել տեղահանվածների, տուժողների հետ։ «Ավելի քան 330 հարցազրույցներ են իրականացվել, հաշվի են առնվել տարիք, սեռ, ԼՂ-ում բնակության վայր, փորձառություն՝ փորձելով հնարավորինս լայն սեգմենտ ծածկել։ Ինչպես նաև բաց աղբյուրների ուսումնասիրություն է իրականացվել, վերլուծություն՝ սոցցանցեր, մեդիա, արբանյակային պատկերներ և այլն։ Երկարատև ուսումնասիրություններից հետո նկատեցինք որոշակի օրինաչափություններ, որոնք բնութագրում էին Ադրբեջանի գործողությունները, դրանց վերլուծությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի գործողություններում եղել է հստակ նպատակ և դիտավորություն։ Օրինակ ԼՂ հայ բնակչությանը անընդհատ վախի և ահաբեկման մթնոլորտում պահելը, դա կարմիր թելի պես անցնում էր մեր բոլոր հարցազրույցներում։ Հարցազրույցներ ունենք, որ մարդիկ ասում էին, որ իրենց եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր, բայց չէին կարողանում դրանով զբաղվել, որովհետև իրենց վրա անընդհատ կար վտանգ, որ Ադրբեջանը կարող է կրակ բացել, և նման դեպքեր եղել են, կամ կրակ են բացել փչացած գազախողովակի վրա աշխատող մարդու վրա»,- ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով վախի մթնոլորտը սնվում էր նաև մեդիատեռորով, որ 2020-ից ի վեր համակարգված ձևով իրականացվում էր Ադրբեջանի կողմից․ «Դրանք բազմաթիվ դրսևորումներ ունեին՝ սկսած 2020-ի ահասարսուռ հանցագործությունների մասին տեսանյութերից։ Դրանք պարբերաբար դուրս էին բերվում մեդիադաշտ՝ ահաբեկման նպատակով»։ Արփի Հարությունյանն ասաց, որ այս մթնոլորտը սնվում էր նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պարբերական հայատյաց ելույթներով, հայատյացություն քարոզող հռետորաբանությամբ՝ ընդհուպ երկրի ղեկավարի մակարդակով․ Ամեն ինչ ավելի սրվեց բլոկադայի ընթացքում՝ ուղեկցվելով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով՝ սկսած առողջության պահպանման, կյանքի իրավունքից, մինչև տարրական կենսապայմանների իրավունք, որոնք ոտնահարվում էին, սա խորացավ հետագայում հարձակման ընթացքում, տեղահանության ընթացքում»։ Ուսումնասիրելով այս գործողությունները մեկ միասնական շղթայի մեջ հավաքել են բավարար ապացույցներ՝ ցույց տալու և պնդելու, որ ոչ միայն Ադրբեջանի կողմից հայերի տեղահանումը եղել է բռնի և բռնությամբ՝ ուղեկցվելով մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներով, այլև հետապնդել է կոնկրետ նպատակ՝ այնպիսի իրավիճակ ստեղծել ԼՂ-ում, որ հնարավոր չդարձնի ԼՂ հայերի գոյատևոմն այնտեղ առհասարկ։ «Այս հանգամանքներն ուսումնասիրելով, համադրելով անձնական փորձառությունների հետ՝ կարողացանք վստահորեն հանգել այն եզրակացության, որ տեղի է ունեցել ԼՂ-ից հայ բնակչության էթնիկ զտում՝ հայկական էթնիկ մշակութային հետքի մաքրման նպատակով»,- եզրափակեց Արփի Հարությունյանը։4 Լուսանկարը՝ սեպտեմբեր, 2023 թվական/ Արցախի բնակչության բռնի տեղահանում 
13:25 - 01 հուլիսի, 2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Վարչապետը նշել է, որ Freedom House-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում Կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում: Փաշինյանը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների օրակարգը կառավարության համար ռազմավարություն է:  Զրուցակիցները քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, դատական համակարգի անկախության ապահովման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին վերաբերող հարցեր:   
17:32 - 27 հունիսի, 2024
«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ

«Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ օպերատիվ ստուգում է իրականացվում. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, անդրադառնալով «Freedom house»-ի՝ «Ինֆոքոմի» հետաքննության վերաբերյալ դատողությանը, թե մտահոգիչ է, որ իրավապահ մարմինները դրանցում հանցակազմ չեն տեսել, ասաց․  ««Freedom house»-ը չունի այդ տվյալը, քանի որ օպերատիվ ստուգման փուլում է գտնվում հրապարակումը, Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում․ այս պահին ստուգվում են բոլոր տվյալները, փոխանցումները։ Առանձին ստուգողական գործողություններ են իրականացվում բանկային փոխանցումների վերաբերյալ»։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից «Ինֆոքոմին» հայտնել էին, որ հրապարակումն ուղարկվել է Ներքին գործերի նախարարություն՝ ստուգողական գործողությունների։ ՆԳՆ-ից էլ պատասխանել էին, որ Ոստիկանության ԵՔ վարչության Կենտրոնի բաժնում իրականացվել են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում հանցանքի և զանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։
18:00 - 03 մայիսի, 2024
Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

azatutyun.am:«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով», - հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում։ Արձանագրելով, որ 2023-ին Հայաստանը լուրջ դրական բարեփոխումներ է կատարել դատական համակարգի, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և տարածքային կառավարման ոլորտներում, զեկույցը նշում է. - «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»: Ժողովրդավարական կառավարում Վաշինգտոնում ավելի քան 75 տարի գործող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ «Հայաստանի բնակչության մեկ երրորդը մայրաքաղաքում է ապրում, և այս քվեարկությունը կարող է դիտարկվել որպես վստահության քննություն՝ 2021-ի արտահերթ և 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արանքում», - նշում է Freedom House-ը, հավելելով՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։ Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։ Զեկույցը փաստում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.5 տոկոսը, ինչը «հատուկ է բևեռացված հասարակություններին, որտեղ քաղաքացիները հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, միաժամանակ մերժում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը»։ «Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», - նշում է Freedom House-ը` մանրամասնելով. - «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։ «Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», - նշում է Freedom House-ը: Որպես դրական զարգացում նշվում է՝ Կառավարությունը նոյեմբերին որոշում ընդունեց հօգուտ ապակենտրոնացման, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ տեղական իշխանությունների դերն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մյուս կողմից, արձանագրվում է, որ այս կարևոր բարեփոխումների ֆոնին «տեղական իշխանությունների անկախության և հեղինակության երաշխիքները կասկածի տակ են դրվել ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։ «Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին»,- նշում է Freedom House-ը, - «Քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Կոռուպցիա 2023-ին Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի՝ շահավետ գնով ձեռքբերման, կասկածելի վարկանիշ, կամ՝ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր. - «Մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է, հետաքննող լրագրողներն ահազանգում են խոշոր բիզնեսի ու բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապերի ռիսկայնության մասին, մինչ վարչապետը հերքում է այդ մտահոգությունները և պնդում, թե այդ կապերն օրենքի շրջանակում են»։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումը Հայաստանում լճացել է կամ անկում է ապրել նախորդ տարիների համեմատ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի՝ 2023-ի վերջին կատարված հարցման համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լավատեսների թիվը 2018-ի համեմատ կիսով չափ նվազել է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:26 - 12 ապրիլի, 2024
Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի զեկույց |amerikayidzayn.com|

Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը՝ օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի զեկույց |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան՝ Nations in Transit 2024 զեկույցը, ուր զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև՝ վերջինս որակավորելով «էթնիկ զտումներ»: Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի պատերազմը և Ադրբեջանում իշխող ռեժիմի ռազմական նվաճումն ու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները ի հայտ բերեցին «ավտորիտարիզմի էքսպանսիայի» մահացու հետևանքները՝ ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 տարեկան զեկույցում: Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա տարածաշրջանի եվրասիական 29 երկրներում տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը ուսումնասիրող այս զեկույցն արձանագրոմ է այս տարածաշրջանում 20-րդ տարին անընդմեջ ժողովրդավարական կառավարման ընդհանուր անկում: «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված հարցազրույցում զեկույցի համահեղինակ, Freedom House-ի ավագ փորձագետ Մայք Սմելտզերը նշում է, որ զեկույցը կենտրոնանում է ժողովրդավարական կառավարման ինստիտուցիոնալ գործոնների վրա՝ դիտարկելով, թե ինչպես են ժողովրդավարությունները, ինստիտուտները ապահովում, պաշտպանում և աջակցում մարդկանց հիմնարար իրավունքները: Ըստ զեկույցի համահեղինակի՝ 2023 թվականին արձանագրվել է ժողովրդավարության անկման ավելի լայն միտում, ներառյալ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներում: «Կարծում եմ, որ սա Հայաստանի ժողովրդավարական հետագծի ավելի մեծ միտումի մի մասն է վերջին 5-10 տարիների ընթացքում, և հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո: Այն բնութագրվում է հաճախ որպես երեք քայլ առաջ և մեկ քայլ հետ: Ցավոք, այս տարին այն տարիներից էր, որտեղ այս զեկույցում իսկապես առկա էր մեկ քայլ հետընթաց»,- ասում է Մայք Սմելտզերը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի վրա բացասական ազդեցություն է ունեցել «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը», ինչի հետևանքով այնտեղ ապրող ավելի քան 120 հազար հայեր ստիպված եղան փախչել և հիմնականում բնակություն հաստատել Հայաստանում: «Ադրբեջանական ռեժիմի ներխուժումը և Լեռնային Ղարաբաղի վերացումը բացասական ազդեցություն ունեցավ հենց Հայաստանում ժողովրդավարության վրա: Այսինքն՝ Հայաստանի ներսում հաստատությունները ստիպված էին պայքարել ոչ միայն այնտեղ ժողովրդավարական կառավարում ապահովելու և բարեփոխումներ իրականացնելու մարտահրավերի դեմ, այլ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից փախստականների հոսքի ավելացման մարտահրավերի»,- պնդում է Սմելտզերը: Freedom House-ը նշում է, թե Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով երկրի տարածքը, ամրապնդելով իշխանությունը՝ ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով 2018 թվականի հեղափոխությունից հետո երևան եկած պահանջներին, թե հանրապետությունը հարկ է ավելի լավ կառավարել։ Զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների միջև՝ զեկույցը փաստում է. «2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ վերջնական հարձակման հիմնական պատճառն ամենևին էլ 2022 թվականի փետրվարին [տեղի ունեցած] Ուկրաինա Կրեմլի ներխուժումը չէր: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտ կերպով խոսում հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը վերացնելու իր մտադրության մասին»,- ընդգծում է զեկույցը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը հնարավորության դուռ բացեց [Ադրբեջանի համար] նվաճելու Լեռնաին Ղարաբաղը, քանի որ «Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում իր խաղաղապահ պարտավորություններից, իսկ ժողովրդավարական աշխարհը կլանված էր Կիևին աջակցելու ուղղությամբ»: Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո իշխանության ու պաշտպանության համակարգի փլուզումը հարկադրեց 120 հազար հայերին հեռանալ՝ «իրենց կյանքը փրկելու համար»: Զեկույցը դա որակել է որպես «էթնիկ զտումներ»: «Մեր զեկույցում օգտագործում ենք «էթնիկ զտում» եզրն ավելի քան 120,000 էթնիկ հայերի մասին խոսելիս, որոնք Լեռնային Ղարաբաղի տարածքից ստիպված են եղել փախչել ադրբեջանական զինուժից: Նրանցից շատերը, իհարկե, հայտնվել են Հայաստանում»,- պնդում է զեկույցի համահեղինակը: Միաժամանակ, զեկույցում նշված է․ «Ադրբեջանի զինուժը շարունակում էր սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ բախումներից հետո՝ բռնազավթելով այդ երկրի տարածքի մի մասը»: «Մենք տեսել ենք ավտորիտար էքսպանսիայի ընդլայնման կործանարար հետևանքները, ինչպես Ուկրաինայում, ինչպես Լեռնային Ղարաբաղում: Հիմքեր չկան հավատալու, որ այսքանով այն կդադարի: Մենք փաստացի տեսնում ենք, որ այս ավտոկրատիաներին հակազդելու անկորողությունը մեծացնում է դրանց [էքսպանսիայի ընդլայնման] շարունակման հավանականությունը»,- ասում է զեկույցի համահեղինակը: Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են ճանապարհ հարթել Բաքվի կողմից նոր տարածքային պահանջների ներկայացմանը՝ ասված է զեկույցում, ուր նաև անդրադարձ կա Ադրբեջանի նախագահի պաշտոնը հերթական անգամ ստանձնելիս՝ երդմնակալության արարողության ժամանակ Ալիևի ելույթին, որը, ըստ Freedom House-ի, հայկական տարածքների նկատմամբ հավելյալ պահանջներ ներկայացնելու ապացույց էր: Իրավապաշտպան կազմակերպությունը նախազգուշացնում է՝ ԱՄՆ կամ ԵՄ կողմից պարտադրված զսպման մեխանիզմների բացակայության պայմաններում՝ Կովկասում առկա է «ավտորիտար ագրեսիայի ակնհայտ վտանգ»: Մայք Սմելտզերը, սակայն, որոշակի փոփոխություններ է տեսնում Հայաստանին արևմտյան աջակցություն ցուցաբերելու հարցում՝ մատնանշելով օրերս Բրյուսելում կայացած հանդիպումներն ու դրանց արդյունքները: «Մենք տեսնում ենք որոշակի տեղաշարժ այս ուղղությամբ, երբ Հայաստանը, գիտակցելով իր անկայուն աշխարհաքաղաքական և անվտանգային դիրքը, ուղղություն է վերցրել դեպի արևմուտք՝ ձգտելով դաշնակիցներ գտնել ԵՄ-ում և Միացյալ Նահանգներում: Մենք ականատես եղանք որոշակի արձագանքի և քաղաքականության փոփոխության կամ առնվազն աջակցության աճի»,- ասում է նա: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:06 - 11 ապրիլի, 2024
Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում
 |azatutyun.am|

Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում |azatutyun.am|

azatutyun.am: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը (Freedom In The World 2024): Ինչպես և անցյալ տարվա զեկույցում, Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների ցանկում: Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60 հնարավորից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր: Հայաստանի հարևաններից Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է և ունի 58 միավոր: Մինչդեռ մյուս երեք հարևանները «ոչ ազատ» են: Ադրբեջանն ունի ընդամենը 7 միավոր, Իրանը՝ 11, իսկ Թուրքիան՝ 33: Այդ ցանկում է նշվել նաև Լեռնային Ղարաբաղը, որը ստացել է -3 միավոր, թեպետ դեռ անցյալ տարվա զեկույցում ուներ 37 միավոր և համարվել է «մասամբ ազատ»: «Ոչ ազատ» երկրների ցուցակում է ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ կառույցների լիդեր երկիր Ռուսաստանի Դաշնությունը, որը ստացել է 13 միավոր:
17:49 - 29 փետրվարի, 2024
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House» |amerikayidzayn.com|

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House» |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, օրինակ՝ Անդրբեջանում և Ռուսաստանում իշխող ռեժիմների ապրապնդման վրա։ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։ Քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները թուլացել են 52 երկրներում։ Մինչդեռ բարելավումներ են նկատվել միայն 21-ում։ Թերի ընտրությունները և զինված հակամարտությունները նպաստել են աշխարհում ազատության անկմանը։ Ըստ հրապարակման, զինված հակամարտությունները և ավտորիտար ռեժիմների ներկայացրած սպառնալիքներն աշխարհը դարձրել են սակավ անվտանգ ու ժողովրդավար։ Օրինակ, ազատության ինդեքսի առումով կտրուկ անկում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում, և այն մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ոչ ազատ երկրների, տարածքների խումբ։ Պատճառը անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումն էր, «Լեռնային Ղարաբաղի անջատողական կառավարության» (չակերտները՝ խմբ․) կապիտուլյացիան ու տեղի հայ բնակչության փաստացի արտաքսումը։ «Freedom House»-ի ներկայացմամբ Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ավարտի ֆոնին՝ արձանագրվել է, որ ռուսաստանյան օկուպացիոն ուժերը իրենց ենթակայության ներքո գտնվող ուկրաինական շրջաններում ճնշում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Բռնաճնշումները խորանում են նաև Ռուսաստանում։ Զեկույցն անդրադառնում է նաև Իսրայել-«Համաս» հակամարտությանը, 2021 թվականին Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքներին, Սուդանում մարտերից տուժած քաղաքացիների իրավիճակին և այլն։ Անդրադառնալով 2023 թվականին տեղ գտած ձեռքբերումներին և կորուստներին՝ «Freedom House»-ը կրկին հիշատակում է Լեռնային Ղարաբաղը։ Ըստ զեկույցի՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, և այդ իմաստով հենց Լեռնային Ղարաբաղն է ապրել տարվա ամենամեծ անկումը՝ կորցնելով 40 միավոր, քանի որ տեղի գրեթե ողջ բնակչությունը՝ մոտ 120 հազար հայ, ստիպված է եղել փախչել Ադրբեջանի զինուժի ճնշման հետևանքով։ Այդ տեղահանությունը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում։ «Freedom House»-ը հիշեցնում է՝ Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի իննամսյա արգելափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր։ Հետևանքը եղավ այն, որ տեղի բնակիչների համար լուրջ խնդիր դարձավ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, բժշկական պարագաների և վառելիքի ձեռքբերումը։ Զեկույցը փոխանցում է, մոտ երեք տասնամյակ տեղի հայ բնակչությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում էր։ 2020 թվականին Ռուսաստանի միջնորդած նոր զինադադարից հետո, որը կանգնեցրեց ադրբեջանական ռազմուժի առաջխաղացումը, իրավիճակը վերստին սկսեց փոխվել, երբ 2022 թվականին Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման հետևանքով սահմանափակվեցին ռուս խաղաղապահների կարողությունները, իսկ ադրբեջանական ռազմուժը սկսեց դանդաղ սեղմել անկլավի շուրջ օղակը, և ի վերջո «ադրբեջանական ռեժիմի» ճանապարհին քիչ բան էր մնացել՝ հանգուցալուծելու տասնամյակներ տևած վեճը։ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար համակարգի ամրապնդման և բռնաճնշումների հետ։ Ըստ «Freedom House»-ի՝ դեռ 1990-ականներից Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է խտրական քաղաքականություն հայերի նկատմամբ, հայ քաղաքացիներին և նրանց ժառանգներին արգելված է կամ սահմանափակված է մուտքը երկիր։ Զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի գրավումը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճին, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր, լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի «սահմաններն արդեն խախտված են»։ Նշվում է՝ «նոր ներխուժման համար Բաքուն կարող է ոգեշնչվել հյուսիսից՝ Կրեմլի օրինակից, որը ապօրինաբար խլել է Ղրիմն ու այլ տարածքներ Ուկրաինայից»։ «Freedom House»-ը ընդգծում է՝ ռուսական ուժերի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում մի քանի միլիոն մարդու ազատությունները կտրուկ սահմանափակվել են․ «Ռուսական օկուպացիոն իշխանությունները 2023 թվականին շարունակել են, օրինակ, ղրիմցիներին զորակոչել ռուսական բանակ, պետականացնել մասնավոր սեփականությունը։ Այս առումով՝ իրավիճակը հատկապես ծանր է ազգությամբ ուկրաինացիների և Ղրիմի թաթարների համար, որոնց լեզուն, կրոնը և մշակույթը շարունակում են ենթարկվել ռուսական կողմի ճնշումներին, որի նպատակը տարածաշրջանի ռուսականացումն է»։ «Freedom House»-ը ընդգծում է՝ հատկապես եվրասիական տարածաշրջանում նկատելի է նաև «ժողովրդավար ուժերի պայքարը աճող ավտորիտարիզմի դեմ»։ Զեկույցի փոխանցմամբ Եվրասիայում ազատության ինդեքսը նկատելի անկում ապրեց 2023 թվականին, որը պայմանավորված է հիմնականում «ադրբեջանական ռեժիմի» կողմից Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության վտարմամբ, ինչպես նաև Ադբեջանում բռնաճշումների խորացմամբ, որն անցել է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ֆոնին։ Ազատության անկում է գրանցվել նաև Տաջիկստանում՝ պայմանավորված խոսքի ազատությունը ճնշելու կառավարության ջանքերով և երկրում էթնիկ պամիրցիների նկատմամբ ուժգնացած հալածանքներով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:09 - 29 փետրվարի, 2024
Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի. Freedom House

Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումներին:  Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է՝  Մենք խստորեն դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կառավարության կատաղի հարձակումները, որոնք մեծացնում են տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների վտանգը։ Տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ցանկացած փորձ անօրինական է և անընդունելի:  Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը տարածաշրջանում հայերի ապահովության համար:
19:23 - 19 սեպտեմբերի, 2023
Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր. Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովից |amerikayidzayn.com|

Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր. Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է Freedom House-ը: Հայտարարության մեջ ասված է.  «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի շփման գծի երկայնքով ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման մասին տեղեկություններով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը էթնիկ զտման վտանգ է ստեղծում տարածաշրջանի հայ բնակչության համար և սրում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անկեղծորեն ներգրավվել խաղաղության բանակցություններում, ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և բացել Լաչինի միջանցքը՝ երաշխավորելու մարդկանց, մեքենաների և բեռների անխոչընդոտ երկկողմ տեղաշարժը: Մենք նաև կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին նշանակել հատուկ զեկուցող՝ գնահատելու մարդու իրավունքների իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։
08:33 - 12 սեպտեմբերի, 2023
Freedom House-ը Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Կարմիր խաչին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House-ը Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ Կարմիր խաչին ԼՂ-ին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։ Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։ «Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է փրկարար դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը», - նշված է կազմակերպության թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։  Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։
11:20 - 26 հուլիսի, 2023
Freedom House-ի նախագահն անդրադարձել է Ժողովրդավարության հայկական համաժողովին |1lurer.am|

Freedom House-ի նախագահն անդրադարձել է Ժողովրդավարության հայկական համաժողովին |1lurer.am|

1lurer.am: Freedom House կազմակերպության նախագահ Մայք Աբրամովիցը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած այցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը։ «Նախորդ շաբաթ պատիվ ունեցա ելույթ ունենալու Ժողովրդավարության հայկական երկրորդ ամենամյա համաժողովում: ՀՀ վարչապետի և նախագահի մասնակցությունը Հայաստանի կառավարության հանձնառության դրական ցուցիչ է՝ համագործակցելու միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարությանը։ Քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը անվտանգային մարտահրավերների և ժողովրդավարության սպառնալիքների պայմաններում, ինչպես նաև անդրադարձանք տեղական կառավարման, հաշվետվողականության և միջոլորտային համագործակցության կարևորությանը Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար»,- գրել է Աբրամովիցը։ Freedom House-ի նախագահը տեղեկացրել է նաև, որ նախագահ Խաչատուրյանի հետ քննարկել է ժողովրդավարական զարգացումը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները։
12:31 - 06 հունիսի, 2023