armeniasputnik.am: Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀՀ կառավարությունից նրանց հայտնել են, որ հանդիպում տեղի չի ունենա, իսկ արցախցիներն ի պատասխան զգուշացնում են` իրենց խնդիրը չլուծվելու դեպքում նստացույց կանեն։
Նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք հիմնականում պայմանավորված են հայաստանյան բանկերի հետ. շատ բանկեր տարբեր պատճառաբանություններով մերժում են նրանց` հրաժարվելով գործարք կատարել, որոշ դեպքերում էլ ներկայացնելով կոնկրետ պայմաններ ու սահմանափակումներ։
Ակցիայի մասնակից Նաիրա Բեգոյանը նշեց, որ իր ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում բնակարան ձեռք բերել։
«Ունեմ պետության կողմից տրված բնակարանի գնամ սերտիֆիկատ` ընտանիքի յուրաքանչյուր անձի համար 10 մլն դրամ արժողությամբ։ Սերտիֆիկատի ժամկետը լրանում է 3 ամսից, բայց բանկերը կա՛մ հրաժարվում են ֆինանսավորել մեզ, կա՛մ գտած բնակարանը ոչ պատշաճ գնով են գնահատում։ Արդյունքում բնակարանի գինն ավելի թանկ է ստացվում, քան բանկի առաջարկած գումարը»,– ասաց նա։
comment.count (0)