«Ֆեյսբուք»-ի խափանումը միայն Հայաստանում չէ, խուճապի կարիք չկա. Սամվել Մարտիրոսյան
 |armenpress.am|
20:01 - 05 մարտի, 2024

«Ֆեյսբուք»-ի խափանումը միայն Հայաստանում չէ, խուճապի կարիք չկա. Սամվել Մարտիրոսյան |armenpress.am|

armenpress.am: «Ֆեյսբուք»-ի խափանումը  կապված չէ Հայաստանի հետ: Խնդիրն ամբողջ աշխարհում է, խուճապի մատնվել պետք չէ: Այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Ֆեյսբուք»-ի համատարած խափանման խնդիրը: 

«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կամ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից կամ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվներն` առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ, մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի»,- մեկնաբանեց Մարտիրոսյանը:

Րոպեներ առաջ խափանվեցին Meta ընկերությանը պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» հարթակները: Թե հարթակները երբ կվերականգնվեն, ընկերությունը հաղորդագրություն չի հրապարակել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել