Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
 |factor.am|
18:05 - 13 մարտի, 2024

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով |factor.am|

factor.am: Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Մերի Գևորգյանը։ Տնային կալանքը համակցված է այլ խափանման միջոցի հետ, թե ոչ, այս պահին մեզ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ նա քննել է եղբոր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող անձի խափանման միջոցի հարցն ու նրան ազատ արձակել։ Ալեքսանյանը մեղադրանքը չի ընդունում․ նա կալանքի տակ էր 2022 թվականի հոկտեմբերից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել