Եկան, ասացին՝ վատ լուր, ազատեք տարածքը. Կոմիտասի շուկայի վաճառողները անելանելի վիճակում են
 |armeniasputnik.am|
15:15 - 15 մարտի, 2024

Եկան, ասացին՝ վատ լուր, ազատեք տարածքը. Կոմիտասի շուկայի վաճառողները անելանելի վիճակում են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մարտի 8-ի նախօրեին Կոմիտասի շուկայի վաճառողներին «անակնկալ» են արել` հայտնելով, որ պետք է 1 ամսվա ընթացքում ազատեն շուկայի տարածքը։ Աշխատողներն անելանելի վիճակում են հայտնվել, չգիտեն` ինչ անել, ուր գնալ։

«Եկան, ասեցին` վատ լուր. մինչև մարտի 15-ը պետք է ազատեք տարածքը։ Բոլորը խառնվեցին իրար, նոր ասացին` մի 25 օր ժամանակ ենք տալիս, ձեր ապրանքի ու ձեզ համար տեղ գտեք»,- Sputnik Արմենիային պատմում է շուկայի վաճառողներից Նունե Դեմիրճյանը։

Նրանք պահանջ - խնդրանք ունեն` մինչև տարվա վերջ ժամանակը երկարացնեն։ Ասում են` ցրտին կանգնել, սառել են, հիմա ցանկանում են գոնե սեզոնային մրգերն ու բանջարեղենը կարողալ վաճառել։

Վաճառողները շուկայում օրվա վճար են տալիս` 2000-3000 դրամ։ Սա այնքանով է ձեռնտու նրանց, որ հարկային դաշտի հետ կապ չունեն, իսկ խանութներում վաճառելու համար պետք է և՛ խանութին վարձավճար տան, և՛ ՊԵԿ-ին։

«էդ քանի՞ տոկոս օգուտ ունենք, որ 5 տոկոս տանք հարկայինին, 10 տոկոս տանք խանութի վարձ, մեզ աշխատացնում են «ռաբի» պես, ամբողջը տանք սրան- նրան։ Ո՞նց անենք, որտե՞ղ ծախենք»,-դժգոհում է մեկ այլ աշխատակից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել