Մարտի 20-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Լոնդոնի առևտրի և արդյունաբերության պալատի (LCCI) միջազգային բաժնի ղեկավար Մարտա Կոզլովսկային և քաղաքականության ղեկավար Ջեյմս Ուոթկինսին:
Այս մասին տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանը հույս է հայտնել, որ LCCI-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ համագործակցության ցանցերի և հարթակ ստեղծելու գործում՝ երկու երկրների գործարար շրջանականերին միմյանց հետ կապելու և նրանց գործունեությունն ընդլայնելու համար:
Դեսպանն ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, ինչը հնարավորություն է ընձեռում բրիտանական բիզնեսին նոր շուկաներ և ներդրումների ուղիներ ուսումնասիրելու համար:
Դեսպան Ներսեսյանն ընդգծել է LCCI-ի և բրիտանական ընկերությունների հետ համագործակցությունը՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու հետագա խրախուսման նպատակով: Այս առումով Ներսեսյանը կարևորել է անցյալ տարի կազմակերպված Հայաստան-Մեծ Բրիտանիա գործարար համաժողովի հաջողությունը՝ հույս հայտնելով, որ այն հիմք կծառայի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև գործարար հարաբերությունների խորացմանը։
comment.count (0)