Մեծ Բրիտանիայի օրենսդիրները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը |panarmenian.net|
10:22 - 23 ապրիլի, 2025

Մեծ Բրիտանիայի օրենսդիրները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը |panarmenian.net|

panarmenian.net: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների և բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնաժողովը։

Ապրիլի 22–ին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի օրենսդիրները երկու պալատից հարգանքի տուրք են մատուցել և մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել