armeniasputnik.am: Երևանի առաջին ատյանի դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։
Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան, Եղիազարյանը դատարանի վճիռը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Դատարանը որոշել է նաև ԿԳՄՍՆ–ից հօգուտ Անի Եղիազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Հիշեցնենք` նախորդ տարվա նոյեմբերին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից հեռացրին առանց ԿԳՄՍ նախարարի հրամանի արտերկիր աշխատանքային այց կատարելու համար։
comment.count (0)