Ահաբեկչական հարձակում Իրանի ոստիկանական բաժանմունքների վրա. 5 ուժային է զոհվել |arm.sputniknews.ru|
11:02 - 04 ապրիլի, 2024

Ահաբեկչական հարձակում Իրանի ոստիկանական բաժանմունքների վրա. 5 ուժային է զոհվել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իրանում 5 ոստիկան է զոհվել ոստիկանական բաժանմունքների վրա ահաբեկչությունների ժամանակ, հայտնում է IRNA-ն։

Նշվում է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել Ռասկա և Չաբահար քաղաքներում։ Չաբահարում ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։
Ռասկում կանխվել է ոստիկանական բաժանմունքներ մուտք գործելու փորձը։
 
Անվտանգության փոխնախարարն ասել է, որ ահաբեկչական խմբավորման հարձակումը Չաբահար և Ռասկ քաղաքների վրա կատարյալ ձախողվել է, 8 ահաբեկիչներ սպանվել են, բնակելի շենքում թաքնված այլ ահաբեկիչները լիակատար շրջափակման մեջ են։
«Իրանի ոստիկանության 5 ծառայող է նահատակվել, 10 հոգի վիրավորվել են»,–ասել է նա։
Ավելի վաղ փոխնահանգապետը հայտնել էր, որ ահաբեկիչները ծրագրել են մուտք գործել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայան, սակայն դա կանխվել է։
Պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը կապում են Իսրայելի հետ։ Իսլամիստական զինյալ կազմակերպությունը գործում է հիմնականում Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել