armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը կայցելի Իրան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրան կժամանի մայիսի 6-7-ը՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանը հասցրել է հարստացված ուրանի արդյունահանումը մինչև 60%, այդ թվում՝ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում։
comment.count (0)