«Կենտրոն» Հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հովտաշատ գյուղում լրագրողների աշխատանքների խոչընդոտմանը։
«Հայաստանի թավշյա հեղափոխության «թավշյա» բարքերը.երբ թիրախում կրկին լրատվամիջոցն է.
Հաղորդում հանցագործության մասին
Այսօր՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 6 տասնյակից ավելի բնակիչներ, որոնք ավելի շատ ցածրորակ ֆիլմերի երկրորդական պլանի չստացված հրոսակախմբի դերակատարներ են հիշեցնում, իրենց իրավունք են վերապահել 60 հոգով հարձակվել «Կենտրոն»հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի երկարամյա լրագրող Արթուր Հակոբյանի և նույն լրատվամիջոցը ներկայացնող օպերատորի վրա: Եվ չստացված ֆիլմի ժանրի բոլոր կանոններին համաձայն՝ այդ ամենն ուղղորդվել է իսկակական «հրոսակախմբին» վայել ոչ թավշյա՝ բռնի ուժով, թունդ հահոհոյանքներով համեմված լեքսիկոնով, «քուչի տղուն» վայել գռեհակաբանությամբ և սպառնալիքների հորդառատ տեղատարափով: Արդյունքում՝ «հրոսակախմբին» հաջողվել է իրականացնել ինչ-ինչ շրջանակներից ստացված պատվերը, այն է՝ տարածքից չեզքոցանել իրենց «հերոսություններն »անմահացնող նկարահանող խմբին, իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը: Եվ ամենեևին էլ կարևոր չէ, թե ի՞նչ գնով: Հարգելի՛ քաղաքացիներ՝ սա նոր Հայաստանում արձանագրված հերթական դեպքն է, երբ ինչ-ինչ անձինք, տուրք տալուվ իրենց կամ իրենց պատվիրատուի սեփական ամբիցիաներին, թիրախավորում են լրատվամիջոցին՝ փորձելով ոչ միայն սևացնել նրանց բարի համբավը, այլև կասկածի տակ դնել լրագրողի և լրատվամիջոցի պաշտպանված լինելու՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքը: Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաթողություն, կամ ամենթողության վառ դրսևորում: Հովտաշենցիները, ինչպես հասկացանք, պայծառ երևակայություն ունեն...Նոր Հայաստանում, ինչպես Սիցիլիայում, ինչ կա՞ որ...իրենք էլ, երևի ,սիցիլիական մաֆիայի «կարկառուն»ներկայացուցիչներ են...Իսկ ավելի լուրջ, այս ամենն արդեն վաղուց ծիծաղելի չէ...Ամենաթողությամբ վարակված յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի՝ այդ հիվանդությունը կարող է կործանարար լինել ոչ միայն հենց իրենց՝ այդ հիվանդության վիրուսակիրների, այլև հասարակության առողջ հատվածի համար: Հույս ունեմ՝ բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ»։
comment.count (0)