Հնդկաստանում 50-ից ավելի լրագրող է ձերբակալվել կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարը քննադատելու համար |tert.am|
13:49 - 31 հուլիսի, 2020

Հնդկաստանում 50-ից ավելի լրագրող է ձերբակալվել կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարը քննադատելու համար |tert.am|

tert.am: Հնդկաստանի կառավարությունը փորձում է լռեցնել մեդիադաշտի այն ներկայացուցիչներին, որոնք հրապարակավ քննադատում են կորոնավիրուսի համաճարակի դեմ իշխանությունների վարած քաղաքականությունը, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ձերբակալվել է ավելի քան 50 լրագրող:

«Նրանց մեծ մասն անկախ լրագրողներ են, որոնց ձերբակալելով՝ կառավարությունը հղում է հետևյալ «մեսիջը»՝ մեր աշխատանքը չի կարելի լուսաբանել բացասական լույսի ներքո»,-ասել է լրագրող Օմ Շարման, որի դեմ ևս ապատեղակատվություն տարածելու վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել:

Շարման մանրամասնել է, որ ինքն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ համընդհանուր արգելափակումների ֆոնին մարդիկ սովի են մատնվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել