Սիգը վաճառվում է անտրամաբանական ցածր գներով, քանի որ գողացված է. նախարար |shantnews.am|
10:40 - 25 դեկտեմբերի, 2019

Սիգը վաճառվում է անտրամաբանական ցածր գներով, քանի որ գողացված է. նախարար |shantnews.am|

shantnews.am ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք հաջորդ տարի հնարավոր կլինի Սևանում խուսափել այս տարի գրանցված իրավիճակից: Նա խոսեց նաև ձկան որսն արգելելու մասին: Նախարարը հայտնեց, որ ձկան որսի, հաշվառման հետ կապված առաջին քայլերն արված են, Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխություն պետք է կատարվի:

«Ընդհանուր նպատակն է ապահովել որոշակի կենսակայուն ձկնապաշար և թույլատրել դրա որսը, որ ձուկն անընդհատ օգտագործվի, բայց չվաճառվի այդ անտրամաբանական 200, 300, 400 դրամով, քանի որ գողացված է, և բռնողը հնարավորինս արագ փորձում է ազատվել դրանից, որովհետև ձուկը պրոտեինով հարուստ ձուկ է: Պետք է օրենսդրական շրջանակ ապահովենք, թույլ տանք, որ օրինական ձևով որսան, և պաշարը համալրվի»,- ասաց նա:

Սևանի «կանաչելու» հետ կապված Գրիգորյանն ասաց, որ եկող տարի ևս ակնկալում են նման իրավիճակ, քանի որ տասնյակ տարիներ Սևանա լիճը բազմաթիվ ճնշումների է ենթարկվել՝ ջրի մակարդակը իջեցվել է, բարձրացվել, և այդ ամենը մեծ ազդեցություն է ունեցել էկոհամակարգի վրա:

Նախարարն ասաց՝ Սևանում երկու հիմնարար հարց ունեն լուծելու՝ լճի մակարդակի բարձրացում, կեղտաջրերի մուտքի նվազեցում:

«Դա եկող տարի բնականաբար չենք հասցնի, բայց ափամերձ տարածքների մաքրում, հետազոտություններ կարվեն: Երեք քաղաքների համար կենսամաքրման կայաններ ենք ուսումնասիրել, ընթացիկ աշխատանքները գնում են: 1, 2, 3 տարվա մեջ մեծ փոփոխության չենք կարող ակնկալել, բայց քայլերը պետք է ճիշտ արվեն: Դրա համար ակնկալում ենք կոմպետենտ մարդկանց ներդրումը: Ջրիմուռները հետևանք են, խնդիրը պետք է ակունքից հասկանանք»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել