«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը նախատեսվում է ընդլայնել |armenpress.am|
11:03 - 25 դեկտեմբերի, 2019

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը նախատեսվում է ընդլայնել |armenpress.am|

armenpress.am։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը կընդլայնվի, և մոտ 8000 հա տարածք կընդգրկվի արգելոցի մեջ։

Այս մասին տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Արգելոցի տարածքն ուսումնասիրել ենք ու տեսել, որ դրա սահմանները բավական կտրտված են։ Խոսրովի անտառի սահմանը պետք է մեծանա, սակայն ի հաշիվ այն տարածքների, որոնք կենսաբազմազանության համար կարևոր են, այլ ոչ թե գյուղատնտեսական նշանակության հողերի»,– նշեց նախարարը և հավելեց, որ Խոսրովի անտառի տարածքում կան հողեր, որոնք արոտավայրեր են, և դրանք արգելոցի տարածքից հանելու կարիք կա։

Նախարարը հայտնեց նաև, որ արգելոցի գույքագրման, քարտեզագրման աշխատանքներն արվել են և կադաստրի պետական կոմիտեի հետ ամեն ինչ հստակեցվել է։

2017թ. օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով այրվել էր անտառի գրեթե 10%-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել