Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը |tert.am|
10:07 - 19 ապրիլի, 2024

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը |tert.am|

tert.am: Քենիայում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է երկրի պաշտպանական ուժերի հրամանատարը՝ գեներալ Ֆրենսիս Օգոլան։

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Վթարի պահին ուղղաթիռում եղել է 9 մարդ։ Ուղղաթիռի կործանումից հետո Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։

Ռազմական ուղղաթիռի կործանման պատճառները դեռ պարզ չեն։

Հայտնի է դարձել զոհվածներից մեկի ինքնությունը.

Այդ  անձը Քենիայի պաշտպանության ուժերի հրամանատար Ֆրենսիս Օգոլլան է։

Միջադեպը տեղի է ունեցել Կաբեն-Չեպտուլել սահմանին` Էլգեյո Մարակվետ և Արևմտյան Պոկոտ շրջանների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել