Քաղաքացիները փակել էին Վայք- Եղեգնաձոր ավտոճանապարհը։
Ոստիկանները հորդորեցին հեռացնել ճանապարհը փակած տրակտորը, սակայն վարորդը պնդեց, որ մեքենան ուղղակի փչացել է։ Ոստիկանների և վարորդի միջև վիճաբանություն սկսվեց․ ոստիկաններից մեկն ասաց, որ «ֆուռով կարևոր ապրանք է գալու»։
Ոստիկանները վստահ էին, որ մեքենան դիտավորությամբ է այդտեղ հայտնվել, իսկ վարորդը պնդում էր, որ անհրաժեշտ է որևէ տեխնիկայի միջոցով հանել այն ճանապարհից։
Հիշեցնենք, որ առավոտյան քաղաքացիները փակել էին նաև Երևան- Գյումրի ավտոճանապարհը։ Ընթանում էր բողոքի ակցիա։
comment.count (0)