factor.am: Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երևանում, այս մասին գրում է NEWS.am-ը՝ հղում անելով Կիրանցի բնակիչներին։ Կիրանցի վարչական ղեկավարը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց, որ Երևանում վարչապետի հետ հանդիպման առաջարկ ստացել են։ Կամո Շահինյանի խոսքով, սակայն, դեռ չեն որոշել կգան Երևան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, թե՝ ոչ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ Factor.am-ին փոխանցեցին, որ կիրանցիների հետ հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չունեն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
comment.count (0)