Հաջիզադե․ «Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի նպատակների վկայություն լինել»
 |azatutyun.am|
22:50 - 09 հունվարի, 2025

Հաջիզադե․ «Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի նպատակների վկայություն լինել» |azatutyun.am|

azatutyun.am: «Փաշինյանի հայտարարությունները չեն կարող Հայաստանի բարի մտադրությունների վկայություն լինել», - անդրադառնալով Հայաստանի վարչապետի այսօրվա ֆեսյբուքյան գրառմանը, Х-ի իր օգտահաշվում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը, պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Թող ձեր գործողություններն ավելին ասեն քան ձեր խոսքերը։ Ուշագրավ է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» անտեսում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ամենակարևոր բաղադրիչը՝ հարգանքը պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ», - նշել է Հաջիզադեն։

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է. - «Եթե Հայաստանն իրոք շահագրգիռ է իր հարևանների հետ խաղաղության հաստատման հարցում, ինչո՞ւ եք ամեն կերպ խուսափում ձեր Սահմանադրության և ազգային օրենսդրության շրջանակներում հրաժարվել այն տարածքներից, որոնք դուք անվանում եք «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Կներեք, բայց ձեր կռվանները չեն կարող «Հայաստանի բարի մտադրությունների» վկայություն համարվել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել