Մենք ոչ թե չաշխատելու, այլ արժանապատվորեն աշխատելու կողմնակից ենք․ Երևանում նշվեց Աշխատանքի միջազգային օրը
 |armenpress.am|
15:48 - 01 մայիսի, 2024

Մենք ոչ թե չաշխատելու, այլ արժանապատվորեն աշխատելու կողմնակից ենք․ Երևանում նշվեց Աշխատանքի միջազգային օրը |armenpress.am|

armenpress.am: Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից այգուց, Ավետիք Իսահակյանի արձանի հարակից տարածքից Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն Աշխատանքի միջազգային օրվա առթիվ անցկացրեց ավանդական երթ՝ հիշեցնելով սոցիալական արդարության, աշխատողների համերաշխության, ժողովրդավարության և սոցիալական երկխոսության կարևորության մասին։ Երթը մեկնարկեց մետրոյի հարակից այգուց և շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային միության նախագահ Անահիտ Ասատրյանը երթից առաջ նշեց, որ իրենք տարբեր կազմակերպություններում ունեն արհմիություններ, որոնց ներկայացուցիչներին դիմել են կոչով՝ միանալու երթին և հավաքի ընթացքում քննարկել աշխատավորներին առնչվող կարևոր հարցեր։ Նրա տեղեկացմամբ՝ կան որոշակի խնդիրներ, որոնք կապված են նաև արհմիությունների հետ, մինչդեռ վերջիններս պետք է ուժեղ լինեն, որպեսզի կարողանան աշխատողների իրավունքները պաշտպանել ու առաջ մղել նրանց շահերը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել