Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդ |tert.am|
18:26 - 01 մայիսի, 2024

Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդ |tert.am|

tert.am: Գազայի հատվածին հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 34,568-ի, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34,568-ի, վիրավորվել է 77,765 մարդ»,- ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով մահացած 33 մարդու դի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել