ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը
12:52 - 03 մայիսի, 2024

ՀՀ-ն «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում բարելավել է իր դիրքերը

 «Մամուլի ազատության ինդեքս 2024»-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` նշելով, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։

«Մամուլի եւ լրագրողական գործունեության ազատությունը ժողովրդավարության հիմնասյուներից է, եւ կառավարության որդեգրած քաղաքականությունն է՝ անել առավելագույնը ոլորտի զարգացման եւ ամրապնդման համար։ Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։

Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։

Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում։ «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158–րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել