tert.am: Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին է ներկայացրել առաքելության գործունեությունը և տեղում վերջին զարգացումները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելությունն ֆեյսբուքյան էջից։
Գրառման մեջ նաև նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ջանքերին աջակցելը։
comment.count (0)