azatutyun.am: Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում, գյուղում հատուկենտ ոստիկաններ են մնացել։
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ երեկ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր տեղեկացրել այդ մասին։ Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չի հաջողվել ճշտել՝ երբ կվերսկսվեն աշխատանքները։
Երեկ ասուլիսում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ 90 տոկոսով գործն ավարտել են։ Նշել էր՝ հասել են «զգայուն կետերին», որտեղ գյուղ տանող կամուրջն է, դպրոցն ու մասնավոր տները, և որ սանտիմետրերի հարցեր կան քննարկելու։
comment.count (0)