armenpress.am: Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ է քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:
Ուրուգվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած սենատորները, որոնք ներկայացրել են տարբեր քաղաքական կուսակցություններ, վերահաստատել են Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իրենց բարեկամական վերաբերմունքը, մարդկության դեմ գործված նման հանցագործությունները մոռացության չմատնելու կարևորությունը, շեշտել են հարգված և սիրված հայ համայնքի հանգամանքը, կարևորել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացումը: Սենատորները նշել են, որ Հայաստանն այսօր էլ անվտանգային մարտահրավերների առջև է կանգնած և հիշեցրել, որ 2022 թ. Սենատը նաև միաձայն դատապարտել է Լաչինի միջանցքի շրջափակումը և իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Ըստ աղբյուրի՝ նշյալ օրենքի նախագիծն արդեն փոխանցվել է Ներկայացուցիչների պալատին, որտեղ նույնպես պետք է քվեարկության դրվի:
comment.count (0)