Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
16:50 - 12 հուլիսի, 2024

Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նախարարը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել