ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը
 |armenpress.am|
11:10 - 10 մայիսի, 2024

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը |armenpress.am|

armenpress.am: Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն ընդգծել է կազմակերպության անդամ երկրների միջև փոխգործակցության բարելավման կարևորությունն՝ այս համատեքստում ողջունելով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական այդ նախաձեռնությունն արժանի է ուշադիր քննության։

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՍԾՏՀ-ի ավելի քան 30-ամյա գործունեությանը, կազմակերպության գրանցած հաջողություններին, անդամ պետությունների միջև համագործակցության կազմակերպմանը և արդյունավետությանը կազմակերպության շրջանակներում, ՀՀ կառավարության կողմից հրապարակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ վերաբերմունքին և այլ հարցերի:

-ՍԾՏՀ-ն գործում է ավելի քան 30 տարի. որքանո՞վ է կազմակերպությունը հաջողության հասել անդամ պետությունների փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում, հատկապես նրանց տնտեսական համագործակցության խթանման գործում:

-ՍԾՏՀ-ն Սևծովյան տարածաշրջանում ամենահին, ամենամեծ և միակ լիարժեք միջկառավարական կազմակերպությունն է, որը ծառայում է տասներեք անդամ պետությունների շահերին և ուղղված է նրանց միջև փոխգործակցության և ներդաշնակության ամրապնդմանը՝ նրանց երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա զարգացման միջոցով: Այն զբաղվում է այնպիսի հիմնական թեմաներով, ինչպիսիք են առևտուրը և զարգացումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, միջազգային առևտուրը, գիտությունը և տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տրանսպորտը, շրջակա միջավայրը և այլն՝ համագործակցության բազմազան հարթակ տրամադրելով անդամ պետություններին:

Այս համատեքստում ես կավելացնեի, որ այն փաստը, որ մի սեղանի շուրջ պարբերաբար հավաքվում և բազմակողմ նախագծերին միանում կամ համաձայնագրեր են կնքում երկրներ, որոնց մի մասը նույնիսկ լուրջ զգայունություն ունեն միմյանց հանդեպ, անդամ պետությունների միջև փոխգործակցության խորացման և ընդլայնման գործում ՍԾՏՀ-ի կարևոր դեր ունենալու համոզիչ ապացույցն է:

Ինչպե՞ս է զարգանում ոլորտային համագործակցությունը ՍԾՏՀ կազմակերպության շրջանակներում: Կա՞ն հաջողության մասին պատմություններ, որոնք կարող եք ներկայացնել ամբողջ Սևծովյան տարածաշրջանի բնակչությանը:

-Իր գոյության ավելի քան երեք տասնամյակների ընթացքում ՍԾՏՀ-ն իրականացրել է բազմաթիվ նախագծեր, կնքել մի քանի համաձայնագրեր և հուշագրեր իր անդամ պետությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ սուբյեկտների կամ կազմակերպությունների հետ: Հիշատակման արժանի որոշ ձեռքբերումներ են ՍԾՏՀ Կանաչ էներգիայի ցանցի, ՍԾՏՀ-ի Կայուն սննդի համակարգերի համագործակցության տարածաշրջանային կենտրոնը, հանցավորության դեմ պայքարի կապի գրասենյակի աշխատակիցների ցանցը, արտակարգ օգնության կապի գրասենյակի աշխատակիցների ցանցը, ՍԾՏՀ կլիմայի փոփոխության վերաբերյալ Սև ծովի հարմարվողականության ռազմավարության ընդունումը, փոխըմբռնման հուշագրեր կրթության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Ավելին, 2023 թվականի դեկտեմբերին ՍԾՏՀ-ը հաստատեց առաջիկա տարիների իր նոր ‹‹ճանապարհային քարտեզը››, այն է՝ նորացված ‹‹ՍԾՏՀ տնտեսական օրակարգն՝ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի կայուն ապագայի ճանապարհին››։ Այս ծրագրի տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով.

Հայաստանը մի քանի ամսից կստանձնի ՍԾՏՀ-ի նախագահությունը ի՞նչ ակնկալիքներ ունեք Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունից:

-Թույլ տվեք նախ արտահայտել իմ բարձր գնահատականը Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ, որն ի սկզբանե եղել է ՍԾՏՀ-ի առավել ակտիվ անդամ պետություններից մեկը: Երախտագիտությունս եմ նաև հայտնում մեր կազմակերպությունում Հայաստանի մշտական առաքելության համար։

Վստահ եմ, որ ՍԾՏՀ-ում Հայաստանի առաջիկա նախագահությունը կլինի արդյունավետ և հաջող ու նոր դինամիկա և արդյունավետություն կհաղորդի կազմակերպության գործունեության և կնպաստի դրա՝ արդյունքի միտված ծրագրի առաջմղմանը։  

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել