Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11-ն ազատ է արձակվել, մեկի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել. Գառնիկ Դանիելյան
 |news.am|
20:07 - 10 մայիսի, 2024

Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11-ն ազատ է արձակվել, մեկի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել. Գառնիկ Դանիելյան |news.am|

news.am: Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11-ն ազատ է արձակվել, մեկի դեմ քրեական վարույթ է հարուցվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բայց դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր սկիզբ առած պայքարի համար։ Այսօր ոչ մեկ չի վախենում ոչ ձերբակալությունից, ոչ էլ մանիպուլյացիաներից։ Այսօր բազմաթիվ պետական աշխատողներ մոտեցել և ասում են՝ մեզ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք։ Աշխատանքից ազատելով ոչ մեկին չեն վախեցնելու»,- հայտարարեց նա։

Նշենք, որ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել