ՄԻՊ ներկայացուցիչը տեսակցել է բողոքի ակցիայի մասնակից Արմեն Բաղդասարյանին
20:15 - 11 մայիսի, 2024

ՄԻՊ ներկայացուցիչը տեսակցել է բողոքի ակցիայի մասնակից Արմեն Բաղդասարյանին

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը այցելել է վնասվածք ստացած բողոքի ակցիայի մասնակից Արմեն Բաղդասարյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական էջից։

Նրան նախքան բժշկական կենտրոն տեղափոխելը ոստիկանության բաժնում տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը:

ՄԻՊ ներկայացուցիչն առանձնազրույց է ունեցել նրա հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները: Ուսումնասիրվել են նրան բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը։ Պաշտպանի ներկայացուցիչը նաև զրուցել է Ա. Բաղդասարյանին շտապ բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների հետ։

«Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին», նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել