Բագրատ Սրբազանը ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ նշեց՝ վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ, շահեր ներկայացնող, քանի որ իրենց պայքարը համազգային երթով, շարժով, ճշմարտության հաղթանակին միտված պայքար է․
«Ես հայտարարեցի, որ խորհրդարանական երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել և երկու անգամ հայտարարել՝ ժողովրդի կողմից ընդունված վարչապետի թեկնածուին քվեարկելու մասին՝ անվստահություն հայտնելով ներկա կառավարության ղեկավարին։ Նրանց ձայները 35-ն են։ Տեղեկացնում եմ ձեզ, որ երկու անգամ՝ մեկը ծրագրված, մեկը՝ ոչ, հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ՝ նրա կարծիքն իմանալու։ Վերջինս, որոշակի մտածումներով, չի մերժել միանալու այդ գործընթացին։
Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարեւոր է արձանագրել», - նշեց Բագրատ Սրբազանը։ Նրա խոսքով՝ մնացել է չափազանց կարեւոր երկու հարցերի լուծում՝ վարչապետի թեկնածուի եւ պակասող 18 ձայների հարցը։
«Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով, եւ բնականաբար մեր ժողովրդի ցանկությամբ, ցանկացած, կապ չունի, որեւէ աստիճանի», - հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով, սակայն, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք են եւ անհրաժեշտ են իրավաբանների հետ քննարկումներ։ Նա վստահություն հայտնեց, որ երկու օրվա ընթացքում կհստակեցվեն հարցերը եւ կներկայացվեն։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով միաժամանակ այս հարցերը պետք է քննարկվեն քաղաքական բոլոր ուժերի հետ․«Եւ ես պատրաստվում եմ դա անել, այդ թվում ՔՊ-ի հետ»։
«Մենք շարժվում ենք այն ուղով, ինչ նախորդ օրերին ասել եմ։ Գիտեմ, որ ձեր մտքերում հազար ու մի հարց է առաջանում։ Մեզ ծաղրում են, թե թիվը նվազել է, խոստանում եմ, եթե նույնիսկ 5 հոգի մնան, 10 հոգի մնան, մեր օրակարգը պիտի իրականանա», - նշեց Բագրատ Սրբազանը։
Նա տեղեկացրեց իր հեռախոսին հարձակումների մասին․ «տեղեկացնում եմ ձեզ, նաեւ ԱԱԾ-ին, դադարեցրեք էս հեռախոսային այլանդակ հարձակումները։ Իմ հեռախոսը ուղղակի հարձակման թիրախ է, 2 րոպեն մեկ, 5 րոպեն մեկ, տարբեր համարներով հեռաձայնում-անջատում են, չգիտեմ՝ ինչ գործիքներ են ուզում ներդնել»։
Գալստանյանը տեղեկացրեց նաև, որ բաց եւ ինտենսիվ կերպով հանդիպումներ է ունենալու քաղաքական, հանրային շրջանակների հետ, անհատների, ՀԿ-ների հետ․ «Մենք մեր խնդիրը դրել ենք, նպատակը սահմանել ենք, որոշել ենք, մեզ պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, ցավող, տառապող կառավարություն, հաշտության կառավարություն»։
Նա տեղեկացրեց՝ վաղն առավոտյան այցելելու է ստեղծագործական միություններ, Գրողների միություն, Նկարիչների միություն, ԳԱԱ, Պատմության ինստիտուտ եւ այլ միություններ եւ ինստիտուտներ։
Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ, շահեր ներկայացնող, քանի որ այս պայքարը համազգային երթով, շարժով, ճշմարտության հաղթանակին միտված պայքար է։
Ես հայտարերեցի, որ խորհրդարանական երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել և երկու անգամ հայտարարել՝ քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված վարչապետի թեկնածուին՝ անվստահություն հայտնելով ներկա կառավարության ղեկավարին։ Նրանց ձայները 35-ն են։ Տեղեկացնում եմ ձեզ, որ երկու անգամ, մեկը ծրագրված, մեկը՝ ոչ, հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ՝ նրա կարծիքն իմանալու։ Վերջինս, որոշակի մտածումներով, չի մերժել միանալու այդ գործընթացին։
Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարեւոր է արձանագրել։
Սակայն մնացել է չափազանց կարեւոր երկու հարցերի լուծում՝ վարչապետի թեկնածու եւ պակասող 18 ձայների հարցը»։
comment.count (0)