Բագրատ Սրբազանը  ամփոփեց օրվա գործողություններն ու ներկայացրեց առաջիկա անելիքները
20:19 - 14 մայիսի, 2024

Բագրատ Սրբազանը ամփոփեց օրվա գործողություններն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ Բագրատ Սրբազանը խոսեց այսօր կատարված քայլերի մասին․

«Այսօր հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդիպել ենք 3 նախկին վարչապետների՝ Հրանտ Բագրատյանին, Խոսրով Հարությունյանին և Վազգեն Մանուկյանի հետ։

Բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն, և մենք պարզապես կոչված ենք այս ամբողջ էներգիան հասցնել արդյունքի․ արդյունքը պիտի լինի ճշմարտության հաղթանակը։ Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք ներկայացրել իրենց և առաջարկներն ենք ստացել, իրենց դիրքորոշումն են հայտնել»,-ասել է Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանը հավաքվածներին հայտնեց, որ վաղը ժամը 17:00-ին տեղի կունենա միջազգային տնտեսական համաժողով, որին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։

«Ժամը 16:00 պետք է ներկա լինենք Ազատության հրապարակում։ Մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումը հայտնենք Նիկոլ Փաշինյանին»,- ասաց ԲագրատՍրբազանը։

«Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկա այս պայքարից։ Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան։ Ինչպես միշտ ասել եմ Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի Նոր Հայաստանին»,- եզրափակեց Բագրատ Սրբազանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել