ԱԺ-ն միաձայն ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը |armenpress.am|
07:46 - 19 հունիսի, 2019

ԱԺ-ն միաձայն ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հունիսի 19-ի նիստում կայացած քվեարկությամբ:

Նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը`թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող եւ հաջորդող մեկ ժամվա ընթացքում:

Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տեւողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները եւ գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի եւ ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 քմ-ը և պետք է պարունակի միայն լոգոն:

Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել