39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից․ ՀՀ առողջապահության նախարարություն
19:27 - 26 մայիսի, 2024

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից․ ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից․

«39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։
Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել