Լուսաձայնային նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացին ապաքինման փուլում է. նախարար |news.am|
13:45 - 04 հուլիսի, 2024

Լուսաձայնային նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացին ապաքինման փուլում է. նախարար |news.am|

news.am: Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով միայն մեկ քաղաքացի է, որ բուժում է ստանում։

«Մի քանի վիրահատական միջամտությունների կարիք ուներ, վիրահատությունները բարեհաջող ընթացել են, ապաքինման շրջանում է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին լուսաձայնային նռնակից դաստակի վնասվածք ստացած քաղաքացու առողջական վիճակին։ 

Նա նշեց, որ պացիենտը դեռ պետք է վերականգնողական ընթացք էլ անցնի, որպեսզի հնարավորինս վերականգնվի ձեռքի ֆունկցիոնալությունը։

Նախարարը նկատեց, որ բոլոր ծախսերը հոգացել է պետությունը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել