Իրաքի ավիացիան ԻՊ-ին պատկանող ճամբար է ոչնչացրել երկրի հյուսիսում |tert.am|
15:23 - 15 հունվարի, 2020

Իրաքի ավիացիան ԻՊ-ին պատկանող ճամբար է ոչնչացրել երկրի հյուսիսում |tert.am|

tert.am:  Իրաքի ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերապատրաստման ճամբարը, որը գտնվում էր երկրի հյուսիսում:

Արշավի ընթացքում մի խումբ գրոհայինների են վերացրել:

«Իրաքի F-16 կործանիչները ոչնչացրել են ԻՊ ահաբեկչական խմբավորման ճամբարը Համրինի լեռներում»,- ասվում է անվտանգության մարմնի մամլո հաղորդագրությունում։

Նշվում է, որ ավիահարվածների հետևանքով սպանվել են ճամբարում գտնվող բոլոր ահաբեկիչները: Նրանց թիվը, սակայն, չի մասնավորեցվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել