Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից այսօր իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց գալիք օրերի անելիքները
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն հավաք էր անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իջնի և հանդիպի իրենց հետ, սակայն իրենց այդ պահանջը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ նախարարությունը, որի դիմաց անցկացվում է շարժման հավաքը, անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է։ Որոշ ժամանակ անց ԱԳՆ-ի շենքի դիմաց լարված իրավիճակ էր առաջացել և հրմշտոց սկսվել, ինչից հետո ոստիկանությունը սկսել էր գործողություններ իրականացրել։ Բողոքի ակցիայի 26 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ, հաղորդվել է բողոքի ակցիայի անցկացման վայրում վնասվածք ստացած քաղաքացիների և ոստիկանների մասին։
Ամփոփելով շարժման կողմից իրականացված գործողությունները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ շատ հետաքրքիր օր են ունեցել։
«Այսօր, որոշակի իմաստով, ծանր օր էր, բայց այդ ծանրությունը ոչինչ չի նշանակում։ Մենք արել ենք այն, ինչը մեր պատասխանատվությունն է և մեր անելիքը` ճշմարտության համար։ Ով ձեռքերը ծալած նստեց, նա խրամատում չէ։ Այո, ձեռք ծալել ու նստել չկա։ Դիմում եմ բոլոր քաղաքական կուսակցություններին, հանրային կազմակերպություններին, փոքր և մեծ խմբերին՝ ձեր քննարկումները, ստատուսները մի կողմ թողեք, լծվեք այս պայքարին։ Բոլորիդ նորից եմ հրավիրում»,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը հայտնեց, որ վաղը` հունիսի 1-ին մեկնելու են Գյումրի։
«Վաղը մեկնելու ենք Գյումրի, որը շատ կարևոր է։ Քանի որ երեխաների միջազգային տոնն է, նաև այնտեղ երեխաներին եմ հանդիպելու և երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք ունենք Գյումրիում»,-ասաց Սրբազանը։
comment.count (0)