Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ |tert.am|
11:00 - 03 հունիսի, 2024

Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ |tert.am|

tert.am: Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին:

«Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», - X-ում գրել է կազմակերպությունը:

Լեմկինի ինստիտուտը, վկայակոչելով ՀՀ ոստիկանության տվյալները, նշում է, որ ձերբակալվել է առնվազն 88 մարդ, որոնք փորձել են փակել փողոցները երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի Ադրբեջանին հողեր զիջելու կառավարության ծրագրերի դեմ։

Աղբյուրը հիշեցնում է, որ ցուցարարները վրդովված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցած ամիս կայացրած  որոշումից՝ մի քանի սահմանամերձ գյուղ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Որոշումը զայրացրել է Հայաստանում շատերին, և խորհրդարանում ընդդիմությունն ասել է, որ կփորձի Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել