news.am: Ձնահոսքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երկու ուղղություններով փակվել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, NEWS.am-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Խաչի լեռնանցքի հատվածը ձնահոսքի պատճառով փակվել է: Կարծում եմ՝ ճանապարհը մինչև երեկո կբացվի, վատագույն դեպքում՝ վաղը»,- հավելեց Վահան Հակոբյանը:
comment.count (0)