«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան

 |factor.am|
13:35 - 18 նոյեմբերի, 2024

«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան |factor.am|

factor.am: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում սպասում է 300-400 հայկական բեռնատար, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Մինչ այս վրացական կողմը տեղեկություն էր տարածել, թե ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2290 բեռնատար տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն, որից 666-ը՝ հայկական։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդն ասաց, որ վրացական կողմի ներկայացրած՝ հայկական բեռնատարներին վերաբերող թիվն իրականաությանը չի համապատասխանում։ Վահան Հակոբյանը նշեց, որ «Վերին Լարսի» անցակետում իրավիճակն ավելի բարվոք է, քան ներկայացնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդի խոսքով՝ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում։ «Մեքենաների՝ հերթից դուրս գալու պահին համակարգը չի թարմանում, կամ թարմանում է մի քանի օրից հետո։ Այդ թիվը, որը ներկայացնում են, դա ինչ- որ պահի ֆիսքսված թիվ է, այսինքն՝ մեքենաները դուրս են գալիս, բայց այդ թիվը չի նվազում։ Իսկ ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարները մի մասն արդեն հասել է, մյուսներն էլ սպասում են իրենց հեթին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել