arm.sputniknews.ru: Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց նա։
Հակոբյանը նշեց, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
comment.count (0)