Վրաստանում 10 մարդ տուժող է ճանաչվել ոստիկանության գործողություններից բողոքի ցույցերի ժամանակ
 |news.am|
18:42 - 08 հունիսի, 2024

Վրաստանում 10 մարդ տուժող է ճանաչվել ոստիկանության գործողություններից բողոքի ցույցերի ժամանակ |news.am|

news.am: Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցերի ավելի քան հարյուր մասնակիցներից միայն տասն է ճանաչվել տուժած, տեղեկացրել է NewsGeorgia-ն՝ հղում կատարելով Վրաստանի Հատուկ քննչական ծառայությանը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ ապրիլ-մայիսին իրենք ստացել են 138 տեղեկություն ուժայինների կողմից ցուցարարների իրավունքների խախտումների մասին։ Բոլոր բողոքները միավորել են մեկ գործում։

Գործը հետաքննում են «պետական-քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածով։

Հետաքննության առարկա են դարձել նաեւ հատուկջոկատայինների կողմից ցուցարարների ծեծի կադրերը, որոնք տարածել են տարբեր ԶԼՄ-ներ։

ՆԳՆ-ում տեղեկություն են հարցրել այն աշխատակիցների ինքնության մասին, ովքեր կատարել են ցուցարարների ձերբակալություններ եւ մասնակցել են քննության համար կարեւոր առանձին դրվագների։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել