Անցումային կառավարությունը պիտի գործի հստակ երեք օրակարգային ուղղություններով. Բագրատ Սրբազան
21:21 - 09 հունիսի, 2024

Անցումային կառավարությունը պիտի գործի հստակ երեք օրակարգային ուղղություններով. Բագրատ Սրբազան

Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը անդրադառնալով անցումային կառավարությանը, նշել է երեք օրակարգային ուղղություններ, որով պիտի գործի այն․

«1-ին․ Հաշտության կառավարությունը պետք է կազմված լինի բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության, արդարության ու արդարադատության սկզբունքի հիման վրա։ 

2-րդ․ Արտաքին հարաբերություններում իրական խաղաղության, առանց հակա-ների, հայկական օրակարգով։

3-րդ․ Սահմանված ժամկետներում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում եւ անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին։
Ազատ և թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովվելով բոլոր քաղաքական ուժերի համար», ասել է Բագրատ Սրբազանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել