Բագրատ Սրբազանը ներկայացրել է 3 քայլից բաղակացած գործողությունների պլան
21:29 - 09 հունիսի, 2024

Բագրատ Սրբազանը ներկայացրել է 3 քայլից բաղակացած գործողությունների պլան

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց երեք քայլից բաղկացած գործողությունների պլանը․

«1. Մեր պահանջով, այս ժողովրդի պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի նիստ հունիսի 11-ին, 16:30-ին՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով։

2. Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով եւ համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։

3. Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին եւ նոր կառավարություն ձեւավորելու»։

Ավելի վաղ Բագրատ Սրբազանը հորդորել էր չորս օր, 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու և առանց հանգստի լինեն փողոցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել