ԱՍՀ նախարարը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են այդ երկրից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման մեխանիզմներին
20:30 - 10 հունիսի, 2024

ԱՍՀ նախարարը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են այդ երկրից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման մեխանիզմներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կարևորելով երկու բարեկամ երկրների արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ աշխատանքի իրավունքի իրազեկման, զբաղվածության և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։

Ըստ աղբյուրի՝ կողմերը, մասնավորապես, անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման հետ կապված մեխանիզմներին ու գործիքակազմին, փորձնական մոդելների մշակմանը, ինչպես նաև միջին հմտություններ ունեցող աշխատողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աշխատանքներին։ 

Նշվում է, որ քննարկվել է նաև փորձի փոխանակման, աշխատանքային և փորձագիտական խմբերի ներգրավման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների կազմակերպման կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի աշխատուժի մրցունակությունն ու արտադրողականությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել