Բողոքի ակցիա իրակա իրականացնող անասնապահներն այսօր կհանդիպեն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և մարզից ընտրված պատգամավորների հետ
07:10 - 21 հունվարի, 2020

Բողոքի ակցիա իրակա իրականացնող անասնապահներն այսօր կհանդիպեն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և մարզից ընտրված պատգամավորների հետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ որոշման դեմ բողոքող մարզի անասնապահների հետ համաձայնության եկանք այսօր՝ ժամը 18:00-ին, հանդիպել մարզպետարանում և քննարկել իրենց կողմից ներկայացված հարցերն ու խնդիրները: Հանդիպմանը մասնակից կլինեն նաև Արարատի մարզից ընտրված պատգամավորները:

Այսօր ունենք իշխանություններ, որոնք պատրաստ են լսել քաղաքացու՝ ցանկացած որոշման դեմ ներկայացվող խնդիրները: Փողոցներ փակելը հարցի լուծման ողջամիտ տարբերակ չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել