Շատ հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին, որ որոշենք՝ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան
 |news.am|
16:29 - 19 հունիսի, 2024

Շատ հարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին, որ որոշենք՝ այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. Բագրատ Սրբազան |news.am|

news.am: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Բագրատ Սրբազանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին։

«Սուրեն Պետրոսյանին ես հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Խոսել եմ իր հետ, շատ մանրամասն քննարկել ենք հարցերը։ Ինքը պատմել է եղելությունը, ինչը տեղի է ունեցել։ Ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է, որովհետև այլ միջոց չունենք քննելու։

Սուրենը խնդրեց պարզապես, որ մի քանի օրով արտերկիր պետք է մեկնի։ Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ։

Ես այդ օրը բեմից էլ հայտարարել եմ, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սուրեն Պետրոսյանն առևանգվել է։ Դա ինքը պետք է կարողանա հաստատել եւ դրան համապատասխան գործընթացները սկսել»,-ասաց Սրբազանը։

Լրագրողների հարցին՝ Սուրեն Պետրոսյանն իրեն բացատրություն տվե՞լ է, որ եթե իրեն տարել են, ինչ են պահանջել, ինչի դիմաց են պահանջել, նա արձագանքեց. «Իրեն ուզեցել են, ըստ իր ներկայացման, ուղղակի դուրս պահել ամսի 12-ին մասնակցելուց կամ ընդհանուր շարժումից:

Հունիսի 12-ի ռավոտյան շատ մարդկանց են հեռաձայնել, հրավիրել են ինչ-որ հատուկ տեղ, ԱԱԾ կամ այլ տեղ, այդ թվում նաեւ Սուրեն Պետրոսյանին, ըստ իր պատմելու: Ինքը առավոտյան չի գնացել, բայց երեկոյան իրենք են մոտեցել Սուրեն Պետրոսյանին եւ սեւ մեքենայով երկու հոգով, եւ մի քանի հոգի էլ այլ կողմերից, նստեցրել են մեքենան եւ տարել են Հրազդան, ինչ-որ առանձին տեղ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել